Արևմտյան Եվրոպայում արտակարգ շոգը և դրան ուղեկցող երաշտը կարող են ԵՄ-ի տնտեսության համար 180 միլիարդ եվրո արժենալ: Եվրամիության ՀՆԱ-ն կարող է կորցնել 1%, ինչը կնշանակի տնտեսական լճացում 2026 թվականին, իր հաշվետվության մեջ հայտնել է Նիդեռլանդների Triodos Bank-ը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունyց:

Բանկի վերլուծության համաձայն՝ ՀՆԱ-ի դինամիկայի վրա առավել էական ազդեցություն կունենա աշխատանքի արտադրողականության նվազումը: Այդ գործոնի ազդեցությունը վերլուծաբանները գնահատել են Եվրամիության ՀՆԱ-ի 0,6%-ի չափով: Մնացած ազդեցությունը կառաջանա գյուղատնտեսության, էներգիայի արտադրության, պարենային գների աճի կորուստների և տրանսպորտի, ամենից առաջ՝ գետային տրանսպորտի աշխատանքի խափանումներից առաջացած կորուստների համադրությամբ:

ԵՄ երկրների կորուստները կլինեն անհավասարաչափ: Ամենամեծ վնասը կկրի Ֆրանսիայի տնտեսությունը, որի ՀՆԱ-ն տարվա արդյունքներով, կանխատեսման համաձայն, կնվազի 0,6%-ով, իսկ տնտեսության աճը՝ 1,4 տոկոսային կետով: Նաև շոգն էական ազդեցություն կգործի Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի տնտեսությունների վրա: Եվ հակառակը, Արևելյան Եվրոպայում եղանակի ազդեցությունն, ինչպես սպասվում է, չի լինի այդքան մասշտաբային. մասնավորապես, Լեհաստանի ՀՆԱ-ն տարվա արդյունքներով կարող է աճել գրեթե 3%-ով։

«Այս տարի ՀՆԱ-ի 1% կորուստը կնշանակի լճացում։ Դա իրական վնաս է, թեև ոչ աղետալի։ Այնուամենայնիվ, այս տարվա արտակարգ շոգը միայն նախագուշակն է այն բանի, թե ինչ է մեզ սպառնում, եթե մենք արագ և վճռականորեն չարձագանքենք կլիմայի փոփոխությանը», – մեկնաբանել է հաշվետվությունը բանկի գլխավոր տնտեսագետ Հանս Շտեգեմանը։

Share.