Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են Բոգոտայի և նույնիսկ հարևան երկրների բնակիչների կողմից:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:34-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար համայնքի մոտակայքում։

Սկզբում հաղորդվել էր 6.6-6.7 մագնիտուդի մասին։ Ավելի ուշ Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը թարմացրել է իր տվյալները. երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.4։ Թարմացված տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 96 կիլոմետր խորության վրա։
Չոկո դեպարտամենտի նահանգապետ Նուբիա Կորդոբան հայտնել է Քիբդոյում վիրավորների և շենքերի լուրջ վնասների մասին։ Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս չի հրապարակվել։
Ցնցումները զգացվել են երկրի մեծ մասում։ Բոգոտայի, Մեդելինի, Կալիի և այլ քաղաքների բնակիչները հայտնել են երկրաշարժի մասին։

Share.