Ուկրաինական կողմը չի համոզել Թեհրանին, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավին հասցված հարվածը կանխամտածված չի եղել, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մեզ չի համոզել ուկրաինական կողմի այն հայտարարությունը, թե սա (խմբ.՝ իրանական առևտրային նավին հասցված հարվածը) կանխամտածված չի եղել», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Բաղային հավելել է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի վնասը։
