Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ռազմավարական գործողությունների գլխավոր ծրագիրը, հաղորդում է ISNA-ն։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահության անդամը հայտարարել էր, որ ծրագիրը նախատեսում է արգելել ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ թշնամական երկրների նավերի, ինչպես նաև Իսրայելի հետ կապված բոլոր նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Արգելքը տարածվում է նաև այն նավերի և բեռների վրա, որոնք մասնակցում են Դիմադրության ճակատի դեմ գործողություններին։

Բացի այդ, այն երկրներին և առանձին անձանց, որոնք վնաս են պատճառել Իրանին, մերժվելու է Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնելու թույլտվությունը, քանի դեռ փոխհատուցումը չի վճարվել։

Ծրագիրը նաև նախատեսում է խոշոր տուգանքներ խախտողների համար, այդ թվում՝ տուգանք բեռի արժեքի մինչև 20%-ի չափով։

Share.