Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է մնալ երկրում՝ չնայած մահափորձի սպառնալիքին, հայտնել է Fars գործակալությունը։
«Ես, օրինակ, չեմ կարող պարզապես հեռանալ աշխատանքից, բաց թողնել հանդիպումները և դադարել կատարել իմ պարտականությունները։ Հնարավոր է՝ մի օր մեզ սպանեն․թող սպանեն», — նախագահի խոսքերը փոխանցել է իրանական գործակալությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ սեփական անվտանգության սպառնալիքի պատճառով մտադիր չէ հրաժարվել իր պարտականությունների կատարումից։
