Սպիտակ տունը կուբացի պաշտոնյաների շրջանում փնտրում է մեկին, որը գործող ղեկավարության տապալման դեպքում կկարողանա ստանձնել կղզու կառավարումը՝ Վենեսուելայի սցենարով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։

​ԱՄՆ հետախուզության գնահատմամբ՝ Կուբայում գրեթե չկան «պրագմատիկ տրամադրված գործիչներ», սակայն որպես հավանական իրավահաջորդներ Վաշինգտոնը դիտարկում է Կուբայի ՆԳ նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասին և Ռաուլ Կաստրոյի թոռանը՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյին։

​Ըստ պարբերականի՝ ԿՀՎ-ն ավելի վաղ գաղտնի օպերատիվ խումբ է ստեղծել՝ Կուբայում հեղափոխություն կազմակերպելու նպատակով։

Share.