Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը (IMD) եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել մայրաքաղաք Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով: Այս մասին հաղորդել է PTI լրատվական գործակալությունը:

Նյու Դելիի մի քանի շրջանում սաստիկ տեղատարափն առաջացրել է լայնածավալ խցանումներ և հեղեղումներ: Այդ կապակցությամբ IMD-ն տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել՝ կանխատեսելով առաջիկա ժամերին չափավոր անձրևներ տարածքի մեծ մասում և տեղ-տեղ սաստիկ տեղատարափներ՝ ամպրոպների և կայծակների ուղեկցությամբ:

Ներկայիս մուսսոնային անձրևների սեզոնով պայմանավորված՝ համանման եղանակային պայմաններ են դիտվում նաև Հնդկաստանի այլ տարածաշրջաններում: Վատ եղանակն առաջացնում է սողանքներ և հեղեղումներ: Ասամի նահանգում տարերքի մոլեգնումից վերջին օրերին արդեն զոհվել է 97 մարդ: Հնդկաստանի արևելյան Ջարքհանդի նահանգում 20 մարդ է զոհվել կայծակի հարվածներից:

Share.