Վերջին մեկ օրում ուկրաինացի զինյալները անօդաչուներով ավելի քան 120 անգամ հարձակվել են Բելգորոդի 16 շրջանների վրա, 16 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
«Վերջին մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերը 123 հարձակում են գործել Բելգորոդի մարզի տարածքի վրա։ Մեկ օրում ընդհանուր առմամբ 155 անօդաչու է խոցվել և ճնշվել», – հայտնել է Շուվաևը Max–ում։
Բացի այդ, հակառակորդը 4 հարձակում է իրականացրել՝ հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր օգտագործելով, ինչպես նաև 3 անգամ պայթուցիկ սարքեր է նետել անօդաչուներից։
«Բելգորոդի, Վոլոկոնովսկի, Գրայվորոնսկի, Իվնյանսկի, Կորոչայի և Շեբեկինոյի շրջաններում 16 խաղաղ բնակիչ է տուժել։ Նրանցից մեկը ծանր վիճակում է», – հավելել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Բացի այդ, օպերատիվ շտաբը Telegram– ալիքում պարզաբանել է, որ այսօր օգնություն է ցուցաբերվել մի կնոջ, որը վիրավորվել էր օգոստոսի 5-ին Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունի հետևանքով։
