Իրանի հետախուզության նախարարությունից հայտնել են 21 անձի ձերբակալության մասին, որոնց երկրի իշխանությունները համարում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ առնչություն ունեցող, ինչպես նաև երկրի հարավ-արևելյան Քերման նահանգում չորս զինված խմբավորումների ձերբակալության մասին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են մի շարք հետախուզական գործողությունների ընթացքում։ Նախարարությունում նշում են, որ ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել ռազմական և պաշտպանական ոլորտների զգայուն և գաղտնի օբյեկտների մասին և փոխանցել դրանք իսրայելական կողմին։
Բացի դրանից, իրանական ուժայինները հայտարարել են նահանգում չորս զինված անձի ձերբակալության մասին։ Նրանցից, ինչպես պնդում են, հայտնաբերվել և առգրավվել է զենք, ինչպես նաև ռազմական և որսորդական նշանակության զինամթերք։
Նախարարությունից հայտնել են նաև ձերբակալված հինգ զինված անձանցից չորս միավոր զենքի առգրավման մասին, որոնց գերատեսչությունը կապում է 2026 թվականի հունվարի իրադարձությունների «ակտիվ և առանցքային վարձկանների» հետ։ Գործերի նյութերը փոխանցվել են դատական մարմիններին՝ հետագա հետաքննության համար։
