Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

«Այսօրվա դրությամբ այս հարցը (Վլադիկավկազում հայկական հյուպատոսական գրասենյակի բացումը – խմբ.), ինչպես նաև Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, երկկողմ օրակարգից չի հանվել, սակայն որևէ կոնկրետ ժամկետների մասին խոսելը վաղաժամ է», – ասել է Մամիևը։

Share.