Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «մոտ ժամանակում ստիպված կլինի լքել» Մերձավոր Արևելքն ու այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաները։
«Հեռու չէ այն օրը, երբ դուք կվտարվեք ոչ միայն տարածաշրջանից, այլև բոլոր այն երկրներից, որոնք այսօր ընդունում են ձեր ահաբեկչական բազաները»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում՝ գրառումն ուղեկցելով պատկերով։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կանխատեսմամբ՝ ապագայում Վաշինգտոնը ստիպված կլինի այն միջոցները, որոնք այժմ ծախսվում են արտասահմանյան բազաների վրա, ուղղել արդեն սեփական տարածքում անվտանգության ապահովմանը։
Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «վերջիվերջո դուրս կմղվի տարածաշրջանից»։
