Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցությունները դրական արդյունքներ են տվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով։
Նրա խոսքով՝ Իրանը և Օմանը շարունակում են աշխատել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմի շուրջ։
Հիշեցնենք՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունները երկկողմ բնույթ են կրում, և այլ երկրներ դրանց առնչություն չունեն։
