Շուրջ կես միլիոն դրամի(492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամ) հարկ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընկերության նախկին ու ներկա տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ընկերության տնօրեն Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ նախկին տնօրեն Ս.Հ.-ն կալանավորվել է:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը «Առինջ մոլի» մասին է․ Ա․Ն․-ն առևտրի կենտրոնի տնօրեն Ալիկ Նազարյանն է, իսկ Ս․Հ․-ն՝ նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը։

Share.