Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանի դահլիճից կալանավորված անձ է փախել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 3-ին։
«Փախուստի դիմած կալանավորը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, նա վերցվել էր տնային կալանքի»,- գրում է կայքը:
Նախաքննության շահերից ելնելով` անձի ինքնությունը դեռևս չի բացահայտվում։
