Մադրիդի «Ռեալը» պատրաստ է քննարկել բրազիլացի Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը, եթե ստանա 150 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է The Touchline-ը։
Ակումբն ու 26-ամյա ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Այն նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Վինիսիուս Ժունիորի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը»։
Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» է հանդես գալիս 2018 թվականից, 375 խաղում խփել է 128 գոլ, կատարել 100 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։
