Ուկրաինայի ԶՈւ-ն զանգվածային հրետանային հարված է հասցրել Զապորոժիեի մարզի Բլագովեշչենկա գյուղի բնակելի թաղամասերին, մեկ կին է զոհվել։ Այս մասին հայտարարել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
Նրա խոսքով՝ ևս մեկ քաղաքացիական անձ է զոհվել Կամենկա-Դնեպրովսկայա քաղաքի վրա գիշերային հարձակման հետևանքով։ Բացի այդ, վնասվել են տներ և հաղորդակցության գծեր։
Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է կայանում օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանի վրա ԱԹՍ-ով գրոհելու` Ուկրաինայի ԶՈւ-ի փորձի մասին։ Ռազմամթերքը վնասազերծվել է։
Զանգվածային հարձակում է ձեռնարկվել Պերմի երկրամասի ուղղությամբ, 2 օրում խոցվել է ավելի քան 50 անօդաչու։ Տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինի հաղորդմամբ՝ այսօր հասցված հարվածների հետևանքով չնչին վնասվել են 2 ոչ բնակելի շինություններ։ Տուժածներ չկան։
Զոհված քաղաքացիական անձի մասին հայտնել են նաև Ուդմուրտիայի իշխանությունները։ Տարածաշրջանի հյուսիսում ոչնչացվել է 2 անօդաչու թռչող սարք։
