Այսօր իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։
Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնեց փաստաբան Աբրասիմ Աթոյանը։
Այժմ ՀՅԴ-ականը Հակակոռուպցիոն կոմիտեում է: Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, մտավորական, արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքնով պատգամավորի թեկնածու էր։
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն, «Armat Media»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
