Ուկրաինական զորքը անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի մի շարք մարզերի վրա։ Այս մասին են վկայում տեղական իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։
Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։
«Ղրիմի Հանրապետության վրա թշնամու գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 4 հոգի վիրավորվել են, որոնցից երկուսը երեխաներ են»,– Telegram-ում գրել է մարզպետ Սերգեյ Ակսյոնովը։
Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Բելգորոդի մարզում, երբ ուկրաինական անօդաչուն «Գազելի» է հարվածել։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ կա նաև տուժած, նրա վիճակը ծանր է։
Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարձակվել են նաև Վորոնեժի մարզի վրա։ Մարզպետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ զոհեր և լուրջ հետևանքներ կան։
«Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով3 տարեկան երեխա է մահացել, նրա ծնողները վիրավորվել են»,–հայտնել է Գուսևը։
Ուլյանովսկի մարզում ուկրաինական անօդաչուները հարձակվել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
