Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան սոցցանցերում արված գրառումով հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Երբեք չէի պատկերացնում, թե որքան հեռու կարող է տանել ինձ իմ երազանքը։ Այսօր միայն հպարտությամբ եմ հետ նայում իմ անցած ճանապարհին և ասում՝ շնորհակալություն ընտանիքիս։
Շնորհակալություն իմ թիմակիցներին, երկրպագուներին, որոնք կողքիս էին այս ճանապարհի յուրաքանչյուր փուլում։ Ինձ հետ տանում եմ միլիոնավոր մարդկանց սերն ու վստահությունը: Ամեն ինչ արել եմ հանուն Մեքսիկայի։ Սրտանց շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար»,- գրել է Օչոան։
41-ամյա դարպասապահը ԱԱ-2026-ում խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում (3:0) փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին՝ մասնակցելով իր կարիերայի չորրորդ աշխարհի առաջնությանը։
Օչոան Մեքսիկայի հավաքականի կազմում նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի վեց տիտղոս, Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը:
