Եվրոպական և ամերիկյան օգտատերերը հայտնում են, որ «Meta»-ի սոցիալական ցանցերը, մասնավորապես «Facebook»*–ն ու «Instagram»*–ը խափանումներով են աշխատում։ Այդ մասին են վկայում ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին հետևող «Downdetector» կայքի տվյալները:
Սոցցանցերի աշխատանքում խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 15։02-ին։ «Facebook»–ի աշխատանքից ամենաշատը դժգոհում են Մեծ Բրիտանիայի (ավելի քան 4,4 հազար), Իտալիայի (ավելի քան 1,2 հազար), Նիդեռլանդների (1 հազար) օգտատերերը: «Facebook»-ի խափանումներ են գրանցվում նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում և այլ երկրներում:
«Instagram»*-ի աշխատանքից բողոքում են Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների օգտատերերը:
«Downdetector»-ի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը բողոքում է և՛ բջջային հավելվածի, և՛ կայքի աշխատանքից։
* «Meta»-ի գործունեությունը ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական:
