Սննդաբան, բլոգեր Լիլիթ Բասյանը սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար է տեղադրել Instagram-ում, որում նրանք համբուրվում են ծովափի ֆոնին, և հանդես է եկել հուզիչ գրառմամբ՝ ակնարկելով նաև, որ հարսանիքը սարերի հետևում չէ:

«Աստված իմ, ես այնքան անգամներ եմ քեզ հետ խոսել մի մարդու մասին, որին դեռ չէի ճանաչում:

Այսօր, նայելով նրա աչքերի մեջ, ես հասկանում եմ՝ դու լսում էիր իմ յուրաքանչյուր խոսքը:

Դու ինձ ուղղակի սեր չես նվիրել, դու դրա միջոցով բուժել ես իմ սիրտը:

Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր, որ սպասումները երբեք զուր չեն լինում, եթե դրանք հավատ են պարունակում»,-գրել է Լիլիթը, այնուհետև անգլերենով հավելել. «Getting married soon»:

Share.