ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանի դեմ՝ խոցելով առափնյա հսկողության և ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ, թիրախավորել են նաև ԻՀՊԿ ուժերին, հայտնում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։

Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին սրվել են։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չնայած Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարելու և իրենք փակելու են Հորմուզի նեղուցը այն նավերի համար, որոնք կապ ունեն Իրանի հետ։

Share.