Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում այսօր անձրև չի գա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +33–ից +35, գիշերը` +20-ից +22 աստիճանի սահմաններում։

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2026

Եղանակը Հայաստանում

Share.