Ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում «Մայամի» մարզադաշտում ուշ գիշերին ուժերը չափեցին Ֆրանսիան ու Անգլիան:
Հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 6։4 հաշվով։
81-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ձևակերպեց դուբլ՝ 22 գոլով դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Կիլիան Մբապե, © REUTERS / Carlos Barria
Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը իր վերջին հանդիպումն անցկացրեց ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում: Նրան կփոխարինի այդ պաշտոնում Զինեդին Զիդանը։
ԱԱ-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Իսթ-Ռաթերֆորդի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) «Մետալայֆ» մարզադաշտում։ Չեմպիոնի տիտղոսի համար կմրցեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։ Սկիզբը՝ ժամը 23.00-ին։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները, © REUTERS / Carlos Barria
