Մեգան Ֆոքսը կրկին հիացրել է երկրպագուներին նոր բացահայտող լուսանկարահանմամբ, որը շատերին անմիջապես հիշեցրել է նրա պաշտամունքային դերը «Ջենիֆերի մարմինը» ֆիլմում։

39-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել գոթական սև ներքնազգեստի հավաքածուով, որը պատրաստված է կիսաթափանցիկ ցանցից և ժանյակից։ Լուսանկարիչը Ամբեր Ասալին է։

IMG_2321-1.jpeg (127 KB)

Որոշ լուսանկարներում Ֆոքսի գլխավերևում երևում է փայլուն լուսապսակ, իսկ կիսաթափանցիկ սև թիկնոցը լրացնում էկերպարը։

«Տղամարդիկ ուզում էին, որ բոլորը հավատան, որ անհնազանդությունը Եվայի թերությունն էր։ Մինչդեռ իրականում դա նրա ամենամեծ առաքինությունն էր», – գրել է դերասանուհին։

Վերջին ամիսներին Մեգանը ավելի ու ավելի է կիսվում համարձակ լուսանկարահանումներով։ Այս գարնանը Instagram վերադառնալուց ի վեր նա արդեն հրապարակել է մի շարք լուսանկարներ՝ կորսետներով և լատեքսային հագուստներով։

Share.