Կարա Դելևինը Playboy-ի ամառային համարի շապիկի աղջիկն է։ Շապիկի համար 33-ամյա մոդելը և դերասանուհին լուսանկարվել է առանց տաբատի՝ մարմինը ծածկելով ձեռքով։ Հարցազրույցում նա խոստովանել է, որ նկարահանումները համարում է բողոքի մի տեսակ։

Դելևինի խոսքով՝ տղամարդկանց համար նախատեսված պաշտամունքային ամսագիրը վերաիմաստավորելու հնարավորությունը ոգեշնչել է նրան համագործակցել դրա հետ։

«Playboy-ը միշտ եղել է շատ հետերոսեքսուալ հաստատություն։ Ահա թե ինչու այս նկարահանումները ինձ համար մի փոքր «կախարդանք» էին։ Հատկապես այն պատճառով, որ դրա վրա աշխատում էր կանանցից բաղկացած զարմանալի անձնակազմ, որոնցից շատերը ԼԳԲՏՔ+ համայնքից են։ Այն այնքան յուրահատուկ և զվարճալի էր», – ասել է Կարան։

IMG_2296-1.jpeg (362 KB)

Ամսագրին տված հարցազրույցում մոդելը նաև անկեղծորեն խոսել է ալկոհոլից և թմրանյութերից հրաժարվելուց հետո իր կյանքի մասին՝ խոստովանելով, որ դա փոխել է իր պատկերացումները մտերմության մասին։

«Սեքսը սթափ վիճակում՝ այն ամենից հետո, ինչ ես ապրել եմ, մարտահրավեր էր։ Բայց հիմա այն շատ ավելի խորն է և ավելի զգացմունքային։ Ես նախկինում չափազանց մեծ նշանակություն էի տալիս սեքսին և ուրիշների հավանությանը։ Ես կարծում էի, որ սեր և ընդունում եմ փնտրում սեքսի միջոցով»,-կիսվել է նա։

IMG_2297-1.jpeg (182 KB)

Ըստ Դելևինի՝ նա այսօր իր սեփական սեքսուալությունը տարբեր կերպ է ընկալում։ «Սեքսուալությունը նաև լեզու է։ Շատ կարևոր է ոչ միայն մտածել այն մասին, թե ինչպես են ուրիշները մեզ տեսնում, այլև սովորել սիրել ինքներս մեզ։ Սա նաև ինքնաճանաչման ճանապարհի մի մասն է»,-նշել է մոդելը։

Share.