Միլի Բոբի Բրաունը խոստովանել է, որ դեռահաս տարիքից ի վեր պարբերաբար կոշտ քննադատության է ենթարկվում իր արտաքին տեսքի համար: «Տարօրինակ բաներ» ֆիլմի աստղի խոսքերով՝ սոցիալական ցանցերի օգտատերերը բառացիորեն «պատռում էին» իրեն յուրաքանչյուր հայացքի համար։
Ջեյ Շեթիի հետ On Purpose փոդքասթի ժամանակ 22-ամյա դերասանուհին բացահայտել է, որ իրեն ամենից շատ անհանգստացնում էր ոչ թե հանրության ուշադրությունը, այլ անընդհատ դատողությունները։
«Ես մոտ 15 տարեկան էի, երբ մարդիկ սկսեցին ասել, որ ես 60-ամյա կնոջ տեսք ունեմ»,-հիշում է Բրաունը։
Դերասանուհու խոսքով՝ իր կրած ցանկացած բան քննադատության աղբյուր էր։
«Եթե ես բարձրակրունկ կոշիկներ կրեի, մարդիկ կասեին. «Ո՞վ է նա իրեն համարում»։ Բայց եթե ես հայտնվեի տաբատով, ինձ անմիջապես կքննադատեին չափազանց մեծահասակ տեսք ունենալու համար։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այդպիսի մարդիկ հակասում են իրենց։ Նրանք սեփական կարծիք չունեն։ Նրանք ռոբոտների նման են»,-ասել է Միլլին։
Սա առաջին անգամը չէ, որ դերասանուհին բացահայտ խոսում է ծաղրի մասին։ Անցյալ տարի նա հուզիչ ուղերձ էր հղել իր քննադատներին՝ հայտարարելով, որ հրաժարվում է ներողություն խնդրել մեծանալու համար։
«Մարդիկ կարծես սպասում էին, որ ես հավերժ կմնամ «Stranger Things»-ի առաջին եթերաշրջանի աղջիկը։ Եվ երբ դա տեղի չունեցավ, ես դարձա թիրախ»,- ասել էր Բրաունը։
