Ուորիքշիրում կայացած «Սքոթիի փոքրիկ զինվորներ» բարեգործական փառատոնի ժամանակ արքայազն Հարրիի հետ անսովոր դրվագ է պատահել։ Այժմ արդեն հայտնի «այծերի յոգայի» սեանսի ժամանակ կենդանիներից մեկը անսպասելիորեն կանգնել է Սասեքսի դքսի աճուկին։

41-ամյա արքայազնը ժպտացել է անհարմար միջադեպի վրա։ Դասընթացի մասնակիցները պառկած են գետնին, իսկ այծերը ազատորեն թափառում են՝ բարձրանալով նրանց մեջքին և ուսերին։ Սակայն այծերից մեկը անսպասելիորեն ցատկել է Հարրիի աճուկի վրա։ Արքայազնը ծիծաղել է, ապա բնազդաբար ձեռքերով ծածկել է իր սեռական օրգանները։

Չնայած անսպասելի միջադեպին՝ Հարրին շարունակել է սեանսը և ոգևորությամբ շփվել երեխաների հետ։ Նա կերակրել է այծերին, շոյել նրանց և նույնիսկ կատակել. «Դուք հիմա սիրո՞ւմ եք այծեր, թե՞ այծերի ֆոբիա եք զարգացրել»։

Փառատոնը կազմակերպվել է «Սքոթիի փոքրիկ զինվորներ» բարեգործական կազմակերպության կողմից, որը օգնում է զինվորական ծառայության ընթացքում ծնողներին կորցրած երեխաներին։
Լուսանկարները՝ Associated Press, POOL/AFP via Getty Images
