Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։

Կիրակի Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։

«…Բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշման առարկա դարձնելը, որը հեռու է իրավական և գիտական ​​հիմքերից, անթույլատրելի է։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ ծառայում են առկա հակասությունների խորացմանը, խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն և համերաշխություն հաստատելու ջանքերին», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նախարարությունը Հայոց ցեղասպանության փաստը կրկին որակել է որպես «1915 թվականի իրադարձությունների հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրում»։

Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է անում վերանայել իր որոշումը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել էր որպես քաղաքական և կապված Գազայի իրավիճակի հետ։ Թուրքիայի ԱԳՆ–ում ընդգծել էին, որ «իսրայելական կառավարությունը ձգտում է թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով»։

Share.