Ողբերգական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, կան զոհեր

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վիրավորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ

Հունիսի 30-ին, ժամը 03:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) և «Volkswagen Golg 5» մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Դ.Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղևորներ՝ Ն. Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) և Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Volkswagen Golg5» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Վ.Վ.-ին (1995 թ.) և 2 ուղևորների (ինքնությունը չի հաջողվել պարզել) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: