ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին խոսք ընդհանրապես չկա։ Այս մասին Sputnik-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այս պահին ԱՊՀ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են ԱՊՀ կազմում»,- նշել է Լեբեդևը։

Նա նաև ասել է, որ ՀՀ լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին և ստորագրել փաստաթղթեր։

«Ուստի մենք հույս ունենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- եզրափակել է իր խոսքը Լեբեդևը։

Share.