«Սեյրան Օհանյանի զուտ քաղաքական գործունեությունը, իմ տեսանկյունից, վիճարկելի է: Նա, մասնավորապես, մասնակցել է «ի բնե» տապալված «ՕՐՕ» քաղաքական նախագծին, ինչը ցավալի էր ոչ միայն նրա, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի համար:
Հիմա նրա դեմ առաջ է քաշված ծանր մեղադրանք՝ որքանո՞վ է այն ճիշտ, թող դատարանը որոշի: Բայց երբ երիտասարդ պատգամավորը Սեյրան Օհանյանի մասին արհամարհանքով է խոսում, դա ևս նորմալ երևույթ չի ընկալվում: Օհանյանը 30 տարուց ավելի որպես զինվոր ծառայում էր Հայաստանին և Արցախին, ու ի տարբերություն մի շարք այլ հայտնի հերոսների, դա անում էր զուսպ և համեստ, ինչպես և հարիր է սպային: Այս անձնավորության մասին անհարգալից խոսելն, ինձ թվում է, սխալ է ոչ միայն նրա՝ Օհանյանի, այլև պետության տեսանկյունից:
Իհարկե, կռապաշտությունը վատ բան է. ցանկացած մարդու, այդ թվում նաև ներկա և նախկին իշխանավորի մասին կարելի է բազմաթիվ լավ ու վատ բաներ ասել: Խնդիրն այն է, թե ինչպես է դա ասվում, իսկ ասելու ձևը պայմանավորված է մարդու դաստիարակությամբ:
Եվ հետո՝ կռապաշտության հակառակ ծայրահեղությունն է նիհիլիզմը. պետք է հաշվի առնել, որ այստեղ գործում է փոխադարձության սկզբունքը, եթե ես այսօր մերժում եմ այն ամենը, ինչ եղել է ինձնից առաջ, ապա վաղը մերժելու են ինձ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
0Comments