Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին հայտնել է, որ նա պետք է հրաժարական տա, տեղեկացել է Sky News հեռուստաալիքը։

Արտաքին գործերի նախարարը՝ Սթարմերի կառավարության ամենաբարձրաստիճան անդամներից մեկը, անցած շաբաթավերջին այս ուղերձը մասնավոր կարգով փոխանցել է Բրիտանիայի վարչապետին, հայտնում է հեռուստաալիքը։

Ներկայումս Սթարմերը գտնվում է Դաունինգ Սթրիթից դուրս՝ վարչապետի քաղաքամերձ Չեքերս նստավայրում, իր կնոջ և երեխաների հետ։ Որոշ ժամանակ առաջ բիզնեսի և առևտրի նախարար Փիթեր Քայլը Sky News-ին հայտնել էր, որ ուրբաթ օրվանից չի խոսել Սթարմերի հետ, սակայն, ըստ նրա, այդ օրը նրանք «անկեղծ զրույց» են ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի առջև ծառացած խնդիրների մասին։

Ավելի վաղ The Observer պարբերականը հայտնել էր, որ Սթարմերը, հավանաբար, երկուշաբթի հանդես կգա իր հրաժարականի հայտարարությամբ։

Share.