Սթիվ Ջոբսը մեր ժամանակի հայտնի կորպորացիաների՝ Apple-ի և Pixar-ի համահիմնադիրն է: Տաղանդավոր ինժեներ, փայլուն գործարար և իրական աշխատասեր: Նա ուներ աշխարհի մասին հատուկ տեսակետ և տարբերվող իդեալներ, որոնք օգնեցին նրան հասնել անհավատալի հաջողության: Աշխարհը դարձել է ավելի կատարյալ՝ շնորհիվ Սթիվի:
Չնայած այն բանին, որ մենք հիշում ենք Սթիվ Ջոբսի աշխատանքը, խոսելու արվեստը նրա տաղանդներից մեկն էր: Նա գիտեր, թե ինչպես է պետք անել, որ մարդիկ լսեն իրեն: Խոսքը ոչ միայն լավ հռետորության, այլև խորն իմաստի մասին է:
Սթիվ Ջոբսի խոսքերը ոգեշնչման անսպառ աղբյուր և մոտիվացիա են:
«Շատերը չեն կարող պարծենալ բազմազան փորձառությամբ: Կյանքի գրաֆիկի վրա բավարար կոորդինատներ չկան, որպեսզի միացնենք դրանք՝ դնելով շարժման ճիշտ ուղու վրա: Շատերը չեն տեսնում խնդիրն իր բազմազանության մեջ, ուստի դրանց լուծումները շատ պարզունակ են: Մարդու մշակույթն ավելի բարձր է, ինչը թույլ է տալիս նրան ավելի շատ օգտագործել մարդկային փորձը»:
Wired, փետրվար,1996 թվական
«Համակարգիչն ամենահիանալի գործիքն է, որ ես երբևէ հանդիպել եմ: Այն մեր գիտակցության հեծանիվն է»:
Memory & Imagination, 1990 թվական
«Ես իսկապես հարգում եմ աստիճանական վերափոխումները և փորձում եմ իմ կյանքում նման բան անել, բայց ինձ միշտ գրավում են հեղափոխական փոփոխությունները: Քանի որ դրանք ավելի բարդ են: Դրանք զգացմունքային առումով ավելի ինտենսիվ են: Եվ նման փոփոխությունների ժամանակ դու միշտ անցնում ես մի ժամանակաշրջանով, երբ բոլորն ասում են, որ ոչինչ չի ստացվի»:
Rolling Stone, 16 հունիսի 1994 թվական
«Լավ գովազդը միայն կրթում է մարդկանց: Անհնար է հիմարացնել մարդկանց այս բիզնեսում: Ապրանքները խոսում են ամեն ինչի փոխարեն»:
Playboy, փետրվար,1985 թվական
«Այն ամենը, ինչ մենք մեզնից ներկայացնում ենք, մեր գաղափարներն ու մեր մարդիկ են: Ընկերությունում միայն փայլուն խելացի մարդիկ են ստիպում մեզ արթնանալ առավոտյան և գնալ աշխատանքի: Ես միշտ հավատացել եմ, որ աշխատողների ճիշտ ընտրությունը ցանկացած բիզնեսում հաջողության բանալին է»:
D5 Conference: All Things Digital, 30 մայիսի, 2007 թվական
«Տարիների ընթացքում ես դադարել եմ գնել շատ բաներ, քանի որ դրանք ինձ համար դարձել են անիմաստ»:
The Independent, 29 հոկտեմբերի, 2005 թվական
«Երբ սկսում եք խնդիրը լուծել, նախ մտքում հայտնվում են շատ բարդ տարբերակներ: Շատերը դրանից հետո հրաժարվում են լուծել խնդիրը: Բայց եթե շարունակեք մտածել հետագայի մասին, եթե դուք խորապես հասկանաք խնդիրը, եթե շերտ առ շերտ հեռացնեք կեղևը, կարծես մաքրում եք սոխ, ապա կգտնեք առավել էլեգանտ և պարզ լուծում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես բավարար ժամանակ կամ էներգիա չունի դրա համար: Մենք մեր հաճախորդներին համարում ենք խելացի մարդիկ, նրանք կարիքն ունեն այն ամենի, ինչը մտածվում է ամենայն մանրամասնությամբ»:
Softpedia.com, 4 նոյեմբերի, 2006 թվական
«Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է»:
Folklore.org, հունվար, 1983 թվական
«Երբ ընկերություններն աճում են բազմամիլիոնանոց կորպորացիաների, նրանք կորցնում են իրենց գաղափարախոսությունը: Ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների միջև առաջանում է հաստ պատնեշ: Այսպիսով, ապրանքի հետ կապը և դրա վրա աշխատելու կիրքը կորչում է: Եվ ստեղծողները՝ միակները, ովքեր իրոք թքած չունեն իրենց ապրանքի վրա, պետք է համոզեն ղեկավարներին հինգ մակարդակի, որ նրանք անում են այն, ինչ անհրաժեշտ է»:
Playboy, փետրվար, 1985 թվական
«Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել: Իմ գործն այն է, որ նրանք ավելի լավը լինեն»:
CNNMoney.com. Fortune, փետրվար, 2008 թվական
«Նպատակը տարածք է, որը կարիք ունի վերանորոգման կամ վերակառուցման, բայց ունի շատ ամուր հիմք: Պատրաստ եմ քանդել պատեր, կառուցել կամուրջներ և տեղադրել լուսավորություն: Իմ մեջքի հետևում մեծ փորձառությունն է, խելագար էներգիան: Չեմ վախենում սկսել զրոյից: Իմ օգտակար հատկություններից է ելույթ ունենալու փորձառությունը: Կարողանում եմ ոգեշնչել մարդկանց և օգնել նրանց ստեղծել ինչ-որ հանճարեղ բան»:
Սթիվ Ջոբսի ինքնակենսագրականից
«Բոլոր դժվարություններից կարող եք պարզապես խենթանալ: Կա բավականաչափ հոգս՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ՝ անձնական կյանքում, ոմանք նաև երեխաներ ունեն: Այս խարդախ հասարակության մեջ մենք միշտ անհանգստանում ենք ինչ-որ բանի համար, և մեր անհանգստությունը մեծանում է ամբողջ ժամանակի ընթացքում, այն երբեք չի նվազում: Այլ բանի ժամանակ այլևս չկա: Մենք նույնիսկ ժամանակ չունենք, որպեսզի ուսումնասիրենք այն ամենը, ինչ կա մեզ շրջապատող ամենօրյա կյանքում: Ժամանակ չունենք՝ պարզելու, թե ինչպես է լվացքի մեքենան կամ նոր հեռախոսն աշխատում, բայց դրանք դառնում են ավելի ու ավելի բարդ»:
The Independent, 29 հոկտեմբերի, 2005 թվական
«Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը: Գնալ քնելու և մտածել, որ այսօր դու հրաշք ես գործել. սա է ինձ համար ամենակարևորը»:
The Wall Street Journal, 1993 թվական
«Ավելի լավ է հայտնագործել վաղվա օրը, քան մտածել, որ երեկ ինչ-որ բան այն չէր:
D5 Conference: All Things Digital, 2007 թվական
«Իմ բիզնեսի մոդելը The Beatles խումբն է: 4 տղա, որոնք պահում էին մեկը մյուսին: Նրանք հավասարակշռում էին իրար, իսկ արդյունքը եղավ ավելի մեծ, քան թվերը: Այդպիսին, ըստ իս, պետք է լինի բիզնեսը: Մեծ գործերը երբեք չեն իրականացվում միայնակ, դրանք մեծ աշխատանքի արդյունք են»:
60 Minutes, 2003 թվական
«Երբ ես դարձա 23 տարեկան, ես արդեն ունեի 1 միլիոն դոլարից ավելի: 24 տարեկանում՝ 10 միլիոնից ավելի, իսկ 25 տարեկանում՝100 միլիոնից ավելի: Բայց դա երբեք ոչ մի նշանակություն չի ունեցել, քանի որ ես ոչինչ չեմ արել գումարի համար»:
Triumph of the Nerds, PBS, 1996 թվական
«Մեզ շատ ժամանակ տրված չէ, որ փորձենք ապրել ուրիշի կյանքով: Մի հավատացեք դոգմաներին. Դուք չեք կարող ապրել՝ հենվելով միայն այն բանի վրա, ինչ ուրիշները մտածել են: Ոչ մի դեպքում ուրիշների կարծիքները չպետք է խեղդեն ձեր ներքին ձայնը: Եվ, որ ամենակարևորն է`քաջություն ունենալ, որ հետևեք ձեր սրտին և ձեր ինտուիցիային»:
Ելույթ Սթենֆորդի համալսարանում, 2005 թվական
«Apple-ից պաշտոնաթողությունն ինձ համար լավագույն բանն է եղել կյանքում: Հաջողության բեռը փոխարինվել է սկսնակի շարժունությամբ, ով համոզված չէ ոչ մի բանում: Ես ստացա ազատություն, որը թույլ տվեց ինձ մտնել կյանքի առավել ստեղծագործական ակտիվ շրջաններից մեկը»:
Ելույթ Սթենֆորդի համալսարանում, 2005 թվական
«Փոքր տարիքում հարևան փողոցի տղան ուներ Volkswagen Beetle մեքենա: Նա երազում էր դրանից ստեղծել Porsche: Տղան ծախսում էր իր ողջ գումարն ու ժամանակը մեքենայի աքսեսուարներ գնելու համար: Դա օգնում էր, որ մեքենայի ձայնը և տեսքը լավը լինեն: Բայց երբ նա վերջացրեց, նրա մոտ չստացվեց Porsche: Դա պարզապես աղմկոտ և տգեղ Volkswagen Beetle էր»:
Fortune, նոյեմբեր, 1998 թվական
«Հասկացեք, թե ինչ եք դուք սիրում: Դա այնքան ուղիղ կապ ունի ձեր աշխատանքի հետ, որքան ձեր անձնական կյանքը: Աշխատանքը զբաղեցնում է ձեր կյանքի մեծ մասը, իսկ ինքնահարգանքի միակ ճանապարհը ջանքեր պահանջող բան անելն է: Իսկ նման աշխատանք անելու միակ միջոցը սիրելն է այն, ինչ անում եք»:
Ելույթ Սթենֆորդի համալսարանում, 2005 թվական
168.am
0Comments