Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը գաղտնի այցելել է Կիև՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու և նրանից Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ փոխանցելու համար։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն Կրեմլն արդեն հաստատել է Կիևի հետ փակ շփումների փաստը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ուկրաինա է մեկնել բոլորին քաջ հայտնի և «բավականին խոշոր» մի գործարար, իսկ ավելի վաղ Պուտինը նշել էր, որ մայիսի 21-ին Կիև այցելած անձը «արժանապատիվ մարդ է», ում ինքը վստահում է։
