Լուվրի թանգարանում 100 տարիների պատմության մեջ առաջին անգամ մարդիկ են գիշերել

Մանրամասներ

Փարիզի Լուվրի թանգարանում իր պատմության հարյուրավոր տարիների մեջ  առաջին անգամ գիշերակաց է թույլատրվել:

Ըստ ԶԼՄ-ների, այդ երջանիկները եղել են Մեծ Բրիտանիայից ճամփորդող զույգը՝ 26-ամյա Դանիելան ու նրա ընկերը՝ 29-ամյա Ադամը, ովքեր հաղթել էին «Airbnb» մրցույթում ու սկսել իրենց պատմական ուղևորությունը:

Դանիելան հաղթել էր մրցույթում՝ պատասխանելով հարցին, թե «Ինչու դուք կլինեք կատարյալ հյուր Մոնա Լիզայի համար»:

Դանիելան ու Ադամը շրջել են Լուվրում, ճաշել Միլոսյան Վեներայի կողքին, լսել իրենց համար նախատեսված համերգին՝ Նապոլեոն 3-ի սենյակում և գիշերել հատուկ կառուցված բուրգի տակ։
Լուվրի ադմինիստրացիայի փոխտնօրեն Անն-Լոուր Բեատրիկսը նշել է, որ այս փորձն «իսկապես կախարդական էր», որով նաև նշվել է թանգարանի հիմնական բուրգի ստեղծման 30-ամյակն ու  Airbnb-ի 10-ամյակը: