Լոնդոնի քաղաքապետարանը խստացրել է քաղաքում տրանսպորտային միջոցների համար բնապահպանական ստանդարտները։
Ըստ այդմ՝ բենզինով աշխատող մեքենաները պետք է համապատասխանեն Եվրո-4, իսկ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները՝ Եվրո -6 ստանդարտներին։ «Եվրո պլյուսի»- հաղորդմամբ, այս ստանդարտներին չհամապատասխանող մարդատար եւ բեռնատար մեքենաների մուտքը բրիտանական մայրաքաղաք արգելվել է։
Կարգը խախտելու համար օրական տուգանքի չափը կազմում է 185-1160 եվրո, կախված մեքենայի տեսակից։ Ցածր արտանետումների գոտու օրենքը տարածվում է բոլորի, ներառյալ նաեւ տեղի բնակիչների համար։
0Comments