ՀՀ-ում ռուսական բազայի հրետանավորները վարժանքներին կրակել են «Գռադ» ՀԿՌՀ-ով

Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայում պլանային վարժանքներ են մեկնարկել

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայում պլանային վարժանքներ են մեկնարկել։ Վարժանքներին մասնակցում են մոտ 300 զինծառայող և ներգրավված է մոտ 100 միավոր զինտեխնիկա։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։ Մարտի 27–ին «Ալագյազ» զորավարժարանում վարժանքները սկսել են հրետանավորները։ Կրակային պատրաստության շրջանակներում զինծառայողները կրակել են նաև ԲՄ–21 «Գռադ» համազարկային կրակի ռեակիվ համակարգով։ Հրետանավորների կրակային պարապմունքներն անցել են հետախուզական ԱԹՍ–ների աջակցությամբ։

Մարտի 28–ին դաշտային պարապմունքներն են սկսել ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումները։ Զինծառայողները «Կամխուդ» զորավարժարանում հայտնաբերել և որսացել են պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում: