ԱՄՆ-ում մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ

Կարելի է, ասել ցանկացած սպարինգ մենամարտ, պաշտոնական մենամարտերից չի տարբերվում

Punch Boxing պրոմոուտերական ընկերությունը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը շարունակում են մարզումները ԱՄՆ-ում:

WBO վարկածով աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը Punch Boxing-ի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է մարզումային գործընթացքի մասին:

«Մարզումներն անցնում են շատ լավ: Աստիճանաբար հասնում են լավագույն մարզավիճակիս: Արդեն սկսել ենք սպարինգ ցիկլը: Մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ: Նման մակարդակի բռնցքամարտիկների հետ սպարինգներ անցկացնելը մեծ փորձ է մեզ համար: Այստեղ բոլորը բարձր կարգի բռնցքամարտիկներն են եւ կռվում են մինչեւ վերջ: Կարելի է, ասել ցանկացած սպարինգ մենամարտ, պաշտոնական մենամարտերից չի տարբերվում»,- ասել է Գոռ Երիցյանն:

Հիշեցնենք, որ Երիցյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր՝ 10 մենամարտերում: