«Պաշտոնի կամ լափի համար պատրաստ են դավաճանել բոլոր սկզբունքները». Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարօրինակ ու անհասկանալի չէ, երբ մարդը սկզբունքորեն պաշտպանում է իշխանությանը և հավատում է նրա ճշմարտացիությանը։ Դա տվյալ մարդու կարծիքն է։

Անհասկանալի ու զզվելի է այն, երբ մարդը ընդդիմության մոտ ընդդիմադիր է, իսկ իշխանության մոտ իշխանության մեծագույն քծնող։

Դրանք ավելի վտանգավոր են, առավել ևս, երբ պաշտոնի կամ մի լափի համար պատրաստ են դավաճանել բոլոր սկզբունքներն ու տված երդումները։
Այդ տեսակը իրականում մտածում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով՝ մոռանալով, որ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։

Նաիրի Հոխիկյան