Դոլարն էժանացել է. Եվրոն թանկացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կազմել է 387.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.63 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  510.82 դրամ (նվազել է 2.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 419-427 դրամով, վաճառվում է 431-438 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.76-4.22 դրամով, վաճառվում է 4.32-4.77 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:

Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 430-431 դրամով:

Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.28 դրամով: