Զինծառայություն չանցած և մինչև 2019 թվականի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:
Այսօր Աժ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:
Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:
0Comments