ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պակասը կզգա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քլինթոնը հաստատել է, որ 2020 թվականին չի առաջադրվելու, հրաժարվում է Սպիտակ տան համար երրորդ պայքարից: Ափսոս, մի՞թե դա նշանակում է, որ բախտ չեմ ունենա նրա հետ կրկին մրցակցելու: Նրա պակասը շատ կզգամ»,- նշել է Թրամփ իր Twitter-յան էջում:
Ավելի վաղ Քլինթոնը News 12 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ մտադիր չէ 2020 թվականին կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու: Նա նաեւ հայտնել էր, որ չի նախատեսում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքապետի պաշտոնին: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում է իր կուսակցությանը, ինչպես նաեւ վայելում է գրողի, ակտիվիստի եւ տատիկի կյանքը»:
2018-ի հոկտեմբերին Քլինթոնը չէր բացառել, որ 2020 թվականին կրկին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նա նաեւ հավելել էր, որ «պատրաստվում է ամեն ինչ անել, որ 2021-ի հունվարին Սպիտակ տուն դեմոկրատ գա»: Սրանից հետո հանրապետականներին ներկայացնող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար «2020 թվականի նախագահական ընտրություններում պայքարել Քլինթոնի հետ»:
0Comments