ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է ստեղծվել

Վերցրեք թեկուզ մեկ սովորական հարց՝ գլխավոր քարտուղարի նշանակումը

Բելառուսի համար միջազգային համագործակցության կարևորագույն խնդիրը ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցություն է: Belta-ի փոխանցմամբ՝ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր՝ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ հանդիպմանը։

«Ներկա պահին ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է առաջացել։ Վերցրեք թեկուզ մեկ սովորական հարց՝ գլխավոր քարտուղարի նշանակումը»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ազատելուց հետո նրա պարտականությունները կատարում է տեղակալ Վալերի Սեմերիկովը։


 

Աղբյուր` Panorama.am