Հոգի խոսքեր

Կյանքը, Ուրախությունը, Խաղաղությունը և Բժշկությունը, անշուշտ, ձերը կլինեն, այս կտեսնեք ու կհասկանաք ձեր իրական առաջընթացի ժամանակ


 

Մարտի 2

 

«Այն խոսքերը, որ Ես խոսեցի ձեզ, Հոգի են ու Կյանք»: Այս խոսքերն էլ, որ ասում եմ ձեզ, նույնն են, ինչ Իմ աշակերտներին ասվածը: Սակայն իմացեք, որ սրանք իբրև վարձատրություն են այն բանի համար, որ դուք առանց միջնորդի փնտրեցիք հոգու հաղորդակցությունը: Մինչ նրանք, ովքեր միջնորդի միջոցով են կամենում ձեռք բերել առնչության այս կապը, երբեք հասու չեն լինի հոգու այն հաղորդակցությանը ու հափշտակությանը, ինչը դուք ճանաչեցիք:

Կյանքը, Ուրախությունը, Խաղաղությունը և Բժշկությունը, անշուշտ, ձերը կլինեն: Այս կտեսնեք ու կհասկանաք ձեր իրական առաջընթացի ժամանակ: Սկզբնական շրջանում հազիվ կնշմարեք այն կարողությունները, որ շնորհում եմ ձեզ:

Հիմա պատկերացրեք, թե որքան լավ պիտի զգար Պետրոսը, երբ տեսներ, որ Իր Տիրոջ Զորությունը իր սեփականությունն է դարձել, այն ժամանակ, երբ Ես նրանց երկու-երկու ուղարկեցի ավետարանելու և իշխանություն տվեցի պիղծ ոգիների վրա: