Դոլարն ու եվրոն էժանացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 387.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 6.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.98  դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է 422.5-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.33 դրամով, վաճառվում է 4.39-4.58 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 421-423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.28-4.30 դրամով, վաճառվում է 4.35-4.37 դրամով: