Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել

Մանրամասներ
Ժիրայր Սեֆիլյան Գարեգին Չուգասզյան

Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը քիչ առաջ մայրաքաղաքում իշխանափոխության պահանջով իրականացված երթի ժամանակ բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում են ԱԺԲ-ից։

Հաղորդվում է, որ Սեֆլիյանն այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում։