Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ից կնվազի. Սպասվում է անձրև և ամպրոպ

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +25+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+12+14, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+25, 

Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +26+30,

Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +27+31,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +23+25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,

Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33, 

Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +31+33, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+12, ցերեկը՝ +12+14,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +23+27։