Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. Եղանակն առաջիկա օրերին

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում` մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում`

մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +20+22։

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+9+11, ցերեկը՝ +11+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,

Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+19,

Տավուշում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +16+21, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+20,

Արարատում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+23,

Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+27, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21։