Քաղաքագետը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ինքնակամ հրաժարական տալ

Մանրամասներ
իրավիճակ

Պարտվող իշխանությունը նոր պարտություններ կբերի, քանի որ բանակցությունների սեղանի շուրջ նրան միշտ ճնշելու են: Ուստի լավագույն տարբերակը ինքնակամ հեռանալն է: Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարությանը, թե Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չեն զիջելու, փորձագետը հիշեցրել է նույն այդ իշխանությունների՝ նախկինում հնչեցրած խոսքերը. «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է», «Արցախը Հայաստան է և վերջ»։

Թևանյանը հիշեցրել է, որ հենց Ալիևն է ժամանակին հայտարարել, թե Ադրբեջանի համար ամենահարմար իշխանությունը Փաշինյանն է:

Քաղաքագետի համոզմամբ՝ հնարավորություն կա, որ տեղի ունեցող գործընթացը հանգեցնի համազգային զարթոնքի, որը կվերածվի ազգի համախմբման, և կսկսվի երկրի վերածնունդը։

«Սակայն չեմ կարող ասել՝ դա կհաջողվի՞, թե՞ ոչ։ Պայքարի մեթոդները պետք է ձևավորվեն ինքնաբերաբար, հենց տեղում։ Միակ ճանապարհն այն է, որ յուրաքանչյուրն անձամբ ստանձնի պատասխանատվությունը և հետ չնայի, թե ով ինչ է արել։ Երբ փորձում ես պառակտել հասարակությունը, իշխանությունն օգտվում է դրանից։ Նախկինում մարդիկ պայքարի դուրս չգալոււ պատրվակ փնտրելիս ասում էին, թե պայքարը քաղաքական բնույթ ունի։ Բայց միշտ էլ կարելի է արդարացում գտնել։ Ուստի, եթե չփոխեք ձեր մտածողությունը, դա կհանգեցնի նույն սխալ քայլերինին և սխալ արդյունքներին, ինչպես եղավ նախկինում:

Պետք է հասկանանք, թե ինչ է պետք փոխել, որ մարդիկ դուրս գան պայքարի։ Եթե ​​ամեն մի հայ գա այն եզրակացությանը, որ չպետք է վիրավորի մեկ այլ հայի, գուցե արդյունքներն այլ լինեն։ Եթե ​​չհասկացանք, որ երևանցիների անվտանգությունն ապահովել է Ակնեում կանգնած հայ զինվորը, նույնը կլինի Կիրանցի դեպքում։ Քանի դեռ չկա ազգային միասնություն, ոչ մի մեթոդ չի աշխատի»,- ընդգծել է Պողոսյանը։

Քաղաքագետը նշել է, որ արտաքին աշխարհն իր նպատակներն  ունի:

«Նույն արտաքին աշխարհը հայտարարում էր, թե Արցախում էթնիկ զտումներ թույլ չի տա։ Եթե ​​անհրաժեշտություն լինի ողջունելու երրորդ երկրների՝ տարածաշրջանից հեռանալու գործընթացները, նրանք դա կողջունեն»,- եզրափակել է Թևան Պողոսյանը։